Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    09.12.2014| 00:03
    Մեղա՜ շինվածքիս ողջ կազմությամբ և մարմնիս բոլոր անդամներով, հինգ զգայարաններովս և վեց շարժումներովս` վերամբարձ ոտնահարությամբ և վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորելով, առաջինների հանդեպ մեղանչելով և վերջինների համար չար օրինակ լինելով. մեղա՜ Աստծո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.12.2014| 00:02
    Մեղա՜ ձեռքերիս գողությամբ, ագահություն անելով, զրկելով, հարվածելով, սպանելով և քաշքշելով. մեղա՜ Աստծո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    02.12.2014| 00:00
    Մեղա՜ լեզվիս չարախոսությամբ, ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակառակությամբ, վիճաբանությամբ, բանսարկությամբ, շողոքորթությամբ, քսու դատարկաբանությամբ և ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ և անիծաբանությամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով. մեղա՜ Աստծո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    28.11.2014| 00:02
    Մեղա՜ մարմնիս ցանկությամբ, հեշտությամբ, անհոգությամբ, քնատ հորանջմամբ, մարմնիս շարժումներով և պես-պես ախտերով պղծագործելով, ականջներիս ախորժալուրությամբ, աչքերիս արատասիրությամբ, սրտիս ցանկությամբ, ռնգերիս իգությամբ, բերանիս պագշոտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և արբեցողությամբ. մեղա՜ Աստծո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.11.2014| 00:06
    Մեղա՜ մտքիս չար խորհրդով. նենգությամբ, ատելությամբ, խեթ հայացքով, չար նախանձով, չարակնությամբ, թուլությամբ, պոռնկական խորհրդով` արական, իգական, անասնական, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը` երազական գիջությամբ և անրջական գարշ աղտեղությամբ. մեղա՜ Աստծո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.11.2014| 00:35
    Մեղա՜ հոգովս և նրա զորությամբ, մտքովս և նրա շարժմամբ, մարմնովս և նրա զգայությամբ։ Մեղա՜ հոգուս զորությամբ, խորամանկությամբ, անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, անպարկեշտությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերամտությամբ. մեղա՜ Աստծո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    18.11.2014| 00:02
    Մեղա՜ ամենասուրբ Երրորդությանը` Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, մեղանչել եմ Աստծո առաջ։ Խոստովանում եմ Աստծո առաջ և սրբուհի Աստվածածնի և քո առաջ, հա՛յր սուրբ, բոլոր գործած մեղքերս։
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.11.2014| 00:04
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.11.2014| 00:05
    Ծնողաբար ի մեզ գթա Ցրվեալ որդվոց Քո ժողովեա ՈՒրախութիւն մեզ պարգևեա Եվ ի բարին առաջնորդեա։
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.11.2014| 00:02
    Ժամեա զմեզ ի օգնություն, Զի մի՛ մտցուք ի փորձություն, Մաքուր մարմնով լինել ի քուն Արդար հոգով մնալ արթուն։